Քրիստինե Վարդանյանը պետք է լինի վերջին դաշնակցականը, դաշնակցականությունը պետք է արմատախիլ արվի. Եղոյան

«Քրիստինե Վարդանյանը պետք է լինի վերջին դաշնակցականը։ Սա ֆունդամենտալ նախապայման է ՀՀ-ի հարատևման և անկախության համար։ Այն աղետներին, որոնք այս կուսակցությունն ու իր գաղափարախոսությունը բերել են մեր պետությանը, երբեք չենք առերեսվել»:

Այս մասին ԱԺ-ում իր խոսքում ասել է «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Արման Եղոյանը:

Նրա ելույթի ընթացքում ստեղծվել է լարված իրավիճակ, «Հայաստան» խմբակցության պատգամավորներն արձագանքել են Եղոյանին՝ ասելով, թե նրա խոսքը «խայտառակություն» է։

Արման Եղոյանը հայտարարել է՝ պետք է բոլորի միջից Դաշնակցականությունը վերացվի, արմատախիլ արվի հայ քաղաքական մտքից:

«Աղետաբեր մի կուսակցություն է, որն ախտահարել է ամբողջ հայ քաղաքական միտքը, և դա շարունակաբար անում է մինչև հիմա»,- շեշտել է նա։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ