Սպասվում է առանց տեղումների եղանակ. օդի ջերմաստիճանը աստիճանաբար կնվազի 5-7 աստիճանով

Սեպտեմբերի 15-18-ը Արարատյան դաշտում և Երևանում, Շիրակում, Արագածոտնի, Կոտայքի և Վայոց ձորի նախալեռներում, Սյունիքի հովտային շրջաններում սպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ։

Այս մասին հայտնում են «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ից։

Երևանում սեպտեմբերի 15-ի ցերեկը, 16-17-ը սպասվում է առանց տեղումների եղանակ։ Սեպտեմբերի 18-ի երեկոյան, 19-20-ը՝ գիշերը և երեկոյան, սպասվում են կարճատև անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ՝ քամու ուժգնացում՝ 16-19 մ/վ արագությամբ։

Հանրապետության տարածքում սեպտեմբերի 15-ին և 16-18-ը՝ կեսօրից հետո, 19-20-ը՝ գիշերը և կեսօրից հետո, առանձին շրջաններում սպասվում են կարճատև անձրև և ամպրոպ։

Քամին՝ արևմտյան՝ 2-5 մ/վ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում՝ 17-20 մ/վ արագությամբ։

Օդի ջերմաստիճանը սեպտեմբերի 15-17-ը էապես չի փոխվի, 18-19-ը՝ ցերեկային ժամերին, աստիճանաբար կնվազի 5-7 աստիճանով։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ