Իջևան համայնքին է վերադարձվել Ենոքավան բնակավայրի վարչական շենքում գտնվող՝ 89.1 քմ մակերեսով 2 տարածք

Տավուշի մարզի դատախազությունը պետական (համայնքային) շահերի պաշտպանության հայց հարուցելու լիազորության շրջանակում 2026 թվականի օգոստոսի 3-ին հայցադիմում էր ներկայացրել Հակակոռուպցիոն դատարան ընդդեմ Ենոքավան համայնքի իրավահաջորդ Իջևան համայնքի և ֆիզիկական անձի՝ 2017 թվականի մայիսի 10-ին կայացված աճուրդային վաճառքներն անվավեր ճանաչելու և հետևանքները վերացնելու պահանջներով:

ՀՀ գլխավոր դատախազությունից հայտնում են, որ հայցի քննության ընթացքում առաջարկվել է հաշտության համաձայնություն, որը դատարանի՝ 2026 թվականի օգոստոսի 21-ի վճռով հաստատվել է:

Դատարանի հաստատած և օրինական ուժի մեջ մտած հաշտության համաձայնության հիման վրա 2026 թվականի սեպտեմբերի 11-ին և սեպտեմբերի 14-ին Իջևան համայնքի սեփականության իրավունքն է գրանցվել Իջևան համայնքի Ենոքավան բնակավայրի վարչական շենքի՝ Իջևան համայնքի Ենոքավան բնակավայրի 1-ին փողոց 41 շենք 1 և 2 հասցեներում գտնվող 63.4 քմ և 25.7 քմ մակերեսով տարածքների և դրանց զբաղեցրած 0.0545 հա մակերեսով հողամասի նկատմամբ:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ