Սեպտեմբերի 15/16-ին գազ չի լինելու․ հասցեներ

Գազամատակարարման պլանային դադարեցումներ Սյունիքի մարզի Անգեղակոթ, Շաղաթ, Բալաք, Մուծք, Լոռու մարզի Հարթագյուղ բնակավայրերում՝ սեպտեմբերի 15-ին և 16-ին

Պլանային աշխատանքներ իրականացնելու նպատակով՝ սեպտեմբերի 15-ին ժամը 09:00-ից մինչև սեպտեմբերի 16-ը ժամը 18:00-ն, կդադարեցվի Սյունիքի մարզի Անգեղակոթ, Շաղաթ, Բալաք, Մուծք բնակավայրերի գազասպառողների գազամատակարարումը։

Սեպտեմբերի 15-ին ժամը 10:00-ից մինչև սեպտեմբերի 16-ը ժամը 20:00-ն, կդադարեցվի Լոռու մարզի Հարթագյուղ բնակավայրի գազասպառողների գազամատակարարումը։

Պլանային աշխատանքներ իրականացնելու նպատակով՝ սեպտեմբերի 15-ին ժամը 10:00-ից մինչև ժամը 18:00-ն, կդադարեցվի Արարատի մարզի Այգեստան բնակավայրի գազասպառողների և հարակից տարբեր նշանակության հանրային կազմակերպությունների,

ժամը 10:00-ից մինչև ժամը 17:00-ն՝ Տավուշի մարզի Բերդ քաղաքի գազասպառողների գազամատակարարումը։

Ընկերությունը հայցում է գազասպառողների ներողամտությունը և խնդրում պահպանել անվտանգության պահանջներ

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ