«Արարատցեմենտ»-ը հերքում է ցեմենտի թանկացման մասին տեղեկությունները

Լրատվամիջոցներում տարածվող տեղեկատվությունն այն մասին, որ «Արարատցեմենտ»-ում ցեմենտի գինը 2700 դրամից բարձրացել և դարձել է 3500 դրամ, չի համապատասխանում իրականությանը։

«Արմենպրես»-ին այս մասին հայտնել են «Արարատցեմենտ» ՓԲԸ-ից` հավելելով, որ պարկավորված ցեմենտի մեկ տոննայի վաճառքի արժեքը կազմում է 51,000 դրամ (ներառյալ ԱԱՀ-ն)՝ 20 պարկի հաշվարկով։ Այսինքն՝ արտադրողի կողմից մեկ պարկի արժեքը 2550 դրամ է։

«Հետևաբար, արտադրողի կողմից ցեմենտի՝ 3500 դրամով վաճառքի վերաբերյալ հրապարակված տեղեկատվությունն ակնհայտորեն կեղծ է։

Ինչ վերաբերում է շուկայում առանձին վաճառողների կողմից ցեմենտի իրացման գնին, ապա վերավաճառողների կողմից սահմանվող վերջնական գինը գտնվում է արտադրողի ուղղակի վերահսկողության շրջանակից դուրս և չի կարող ներկայացվել որպես արտադրողի կողմից սահմանված գին։

Առավել մանրամասն՝ սկզբնաղբյուրում։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ