Սիրիայում բողոքի ցույցեր են՝ վառելիքի գների բարձրացման պատճառով

Սիրիայի մի քանի նահանգում բողոքի ցույցեր են սկսվել վառելիքի գները բարձրացնելու՝ կառավարության որոշման դեմ։ Ըստ «Ալ Ջազիրա»-ի՝ դիզելի գինը բարձրացել է 40, բենզինի գինը՝ 28 տոկոսով։

Բողոքի ցույցեր են անցկացրել Հալեպ նահանգի հյուսիսում գտնվող Մարեա և Ալ Բաբ քաղաքների բնակիչները։ Ռաքքայում ցուցարարները փակել են Իդլիբ տանող մայրուղին։

Սիրիայի էներգետիկայի նախարարությունը հայտարարել է, որ ժամանակավոր է բարձրացնում բենզինի, դիզելային վառելիքի և մյուս նավթամթերքների գները՝ համաշխարհային գների կտրուկ աճի և Բանիյասի վերամշակման գործարանի հիմնանորոգման ֆոնին, ինչն էլ մեծացրել է երկրի կախվածությունը ներմուծումից։

Գերատեսչությունը նշել է, որ երկիրն այժմ արդյունահանում է օրական 100 հազար բարել նավթ, մինչդեռ ներքին սպառման համար օրական հարկավոր է 325 հազար բարել: Գները կվերանայվեն՝ կախված շուկայի պայմանների փոփոխությունից։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ