Կարևորվել է քաղաքական երկխոսությունը․ վարչապետն ընդունել է Բունդեսթագի ԵՄ հարցերի հանձնաժողովի նախագահին

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է Գերմանիայի Բունդեսթագի Եվրոպական Միության հարցերի հանձնաժողովի նախագահ Անտոն Հոֆրայթերի գլխավորած պատվիրակությանը։

Վարչապետը ողջունել է պատվիրակության այցը Հայաստան և կարևորել երկկողմ քաղաքական ակտիվ երկխոսությունը։ Նիկոլ Փաշինյանն ընդգծել է Հայաստան-Գերմանիա հարաբերությունների հետևողական զարգացման, այդ թվում՝ միջխորհրդարանական ձևաչափով տարբեր հարթակներում սերտ փոխգործակցության կարևորությունը։

Հանդիպման ընթացքում զրուցակիցները մտքեր են փոխանակել Հայաստան-Գերմանիա, Հայաստան-ԵՄ հարաբերությունների հետագա զարգացման, ինչպես նաև տարածաշրջանային գործընթացների շուրջ։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ