Կանզասի ազգային գվարդիան և ՀՀ ՊՆ-ն անցկացրել են «Փյունիկ» դասակի սերժանտական վերապատրաստումը

Կանզասի ազգային գվարդիան և ՀՀ պաշտպանության նախարարությունն անցկացրել են «Փյունիկ» դասակի ամենամյա սերժանտական վերապատրաստումը, որը շուրջ 15 տարի Կանզաս-Հայաստան գործընկերության կարևոր բաղադրիչներից է։

Այս մասին հայտնել է ՀՀ-ում ԱՄՆ դեսպանությունը։

Օգոստոսի 31-ից սեպտեմբերի 11-ը Կանզասի ազգային գվարդիայի զինծառայողները և ՀՀ զինված ուժերի տարբեր ստորաբաժանումների սերժանտական կազմի ներկայացուցիչները փոխանակվել են գիտելիքներով սերժանտական առաջնորդության ու մարտավարական պլանավորման ոլորտներում լավագույն փորձով։

Վերապատրաստումն ավարտվել է մի քանի օր տևողությամբ գործնական վարժանքներով, որոնք միտված են եղել անհատական և թիմային առաջնորդության հմտությունների զարգացմանն ու հայ և ամերիկացի զինծառայողների միջև համագործակցության խորացմանը։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ