Երբ Ադրբեջանը մեզ մեղադրում է ֆաշիզմի մեջ, հաստատում եք Ադրբեջանի ասածը՞, մենք հարձակվե՞լ ենք ինչ-որ մեկի վրա. Ռուբինյանը՝ Խաչատրյանին

«Ես զայրույթով կամ էմոցիոնալ չեմ արձագաքել ՀԱՊԿ-ին, ես ձեզ եմ կոշտ արձագանքել, որովհետև, երբ լսում եմ, որ ՀՀ ԱԺ մեծությամբ երկրորդ ուժը գալիս ու ասում է՝ Հայաստանն իր պարտավորությունները ՀԱՊԿ-ի առաջ չի կատարում և այստեղ առաջանոււմ է Հայաստանի պայմանագրաունակության հարց, դրան կոշտ արձագանք է պետք: Օրինակ՝ երբ գաք Հայաստան-Ադրբեջան հարաբերություններում ինչ-որ բանում մեղադրեք Հայաստանին, ես էլի շատ կոշտ կարձագանքեմ»,-ԱԺ նիստում ասաց ԱԺ փոխնախագահ Ռուբեն Ռուբինյանը:

Դիմելով «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Խաչատրյանին՝ Ռուբինյանը նշեց. «Պարոն Արթուր Խաչատրյանը հարցազրույց է տվել, ասում է՝ համաշխարհային պրակտիկայի մեջ դեպք չկա, երբ հաղթող կողմը պատերազմը հաղթելուց հետո պարտվող կողմին չպարտադրի ղեկավարի փոփոխություն, Հայաստանում Նիկոլ Փաշինյանին չպարտադրեցին հրաժարական, ուրեմն հետևաբար իրենց պետք էր:

Պարոն Խաչատրյան, այսինքն, երբ Ադրբեջանը մեզ մեղադրում է ֆաշիզմի, նացիզմի մեջ, հաստատում եք Ադրբեջանի ասածը՞, Հայաստանը համեմատում եք Նացիստական Գերմանիայի, Իրաքի հե՞տ, մենք հարձակվե՞լ ենք ինչ-որ մեկի վրա, մենք հրեաներին ցեղասպանե՞լ ենք, ինչու եք արդարացնում հակառակ կողմին»:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ