![]()
Վարչապետի տիկնոջ արշավը դարձել է ընտանեկան բռնության դեմ օրենսդրական փաթեթի հիմք:
Փաթեթի հեղինակները «Քաղաքացիական պայմանագրի» պատգամավորներն են՝ Զարուհի Բաթոյանը, Ծովինար Վարդանյանը, Սոնա Ղազարյանը:
Այս նախագծով պետությունն իր վրա է վերցնում բռնության դեպքին ընթացք տալու պատասխանատվությունը: Վարչապետի տիկինը մասնավորեցրել է, թե հատկապես ինչպես է արտահայտվում ընտանեկան բռնությունը մեր ընտանիքներում՝ ծեծ, հոգեբանական բռնություն, տնտեսական բռնություն, մարմնական վնասվածքներ, սեռական բռնություն:
Ներքին գործերի նախարար Արփինե Սարգսյանը հայտարարել է, որ բռնության զոհի հետ որևէ հաշտություն բռնարարին չի փրկելու հետագա պատասխանատվությունից:
Ըստ օրինագծի՝ իրավապահներն այլևս կարիք չեն ունենալու զոհի բողոքի կամ գանգատի։ Օպերատիվ տվյալը բավարար կլինի դրա համար:
![]()