![]()
Ինչպես ավելի վաղ հայտնել էինք, վարչապետ Նիկոլ Փաշինյանը մասնակցել է Tour of Armenia միջազգային բազմօրյա հեծանվավազքի եզրափակիչ մրցանակաբաշխությանը:
Վարչապետը Ֆեյսբուքի իր էջում տեսանյութ է հրապարակել, որին կից կատարել է հետևյալ գրառումը. «Ամփոփվեց Tour of Armenia մրցաշարը. այն կլինի շարունակական»:
Հիշեցնենք՝ ընդհանուր հաշվարկում առաջին տեղը զբաղեցրել է իտալացի պրոֆեսիոնալ հեծանվորդ Սիմոնե Ռականին, որը ներկայացնում է Ukyo թիմը: Նրան պարգևատրել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
Իտալացի հեծանվորդն արժանացել է նաև Tour of Armenia-հաղթողի կոչմանը: Այս մրցանակը ևս հանձնել է Նիկոլ Փաշինյանը:
Ընդհանուր հաշվարկի 2-րդ մրցանակակիր է դարձել Դանիայի ներկայացուցիչ Քևին Բիելը:
Ընդհանուր հաշվարկի 3-րդ մրցանակակիր է ճանաչվել Իտալիայի ներկայացուցիչ Լուկա Կովիլին, որը ներկայացնում է Bardiani CSF 7 Saber թիմը:
Մրցաշարի լավագույն թիմ է ճանաչվել Չեխիան ներկայացնող ATT Investments թիմը:
![]()