![]()
«Դժվար է իմանալ, թե ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի որ հայտարարությունն է պետք ընդունել որպես հիմք»։
Այս մասին ասել է Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանը India Today-ին տված հարցազրույցում։
«Մի օր նա ասում է, որ ուզում է ոչնչացնել Իրանը, իսկ հաջորդ օրը ասում է, որ մենք ընկերներ ենք։ Մի օր նա ասում է, որ ընդունում է մեզ, իսկ հաջորդ օրը՝ ոչ։
Այս հակասական ազդանշանները դժվարացնում են Թեհրանի համար հասկանալը, թե որ հայտարարությունն է պետք ընդունել որպես հիմք հետագա քայլերը որոշելու կամ բանակցություններ վարելու համար», — նշել է Իրանի նախագահը։
![]()