![]()
Սեպտեմբերի 13-ին տեղի է ունեցել «Tour of Armenia 2026» միջազգային հեծանվավազքի հաղթողների պարգևատրման արարողությունը, որին մասնակցել է նաև ՀՀ ներքին գործերի նախարար Արփինե Սարգսյանը։
«Tour of Armenia 2026»-ը մի քանի օր շարունակ համախմբել է տարբեր երկրներից ժամանած 16 թիմերի՝ Հայաստանը դարձնելով միջազգային հեծանվային սպորտի մրցակցային հարթակ։
![]()
Պարգևատրման արարողությանը մասնակցել են ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, կառավարության անդամներ, պաշտոնատար այլ անձինք, մարզիկներ և հյուրեր։
Միջոցառման ընթացքում ելույթ է ունեցել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
Պարգևատրվել են տարբեր անվանակարգերում լավագույն արդյունքներ գրանցած մարզիկներն ու թիմերը։ Գլխավոր հաղթողին մրցանակը հանձնել է ՀՀ վարչապետը, մյուս անվանակարգերում հաղթողներին մրցանակներ են հանձնել ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը, Երևանի քաղաքապետն ու ոլորտի ներկայացուցիչներ։
![]()
ՆԳ նախարար Արփինե Սարգսյանը մրցանակ է հանձնել մրցաշարի լավագույն թիմ ճանաչված Չեխիան ներկայացնող «ATT Investments»-ին։
Մրցաշարի ընթացքում ՆԳՆ ոստիկանության հենասյունային բոլոր ծառայությունները ապահովել են միջոցառման անվտանգությունն ու հասարակական կարգը։
Հայաստանը միջազգային հեղինակավոր կազմակերպությունների գնահատականներով աշխարհի ամենաապահով երկրների շարքում է։
![]()
Նման միջազգային խոշոր միջոցառումների անվտանգ անցկացումը ևս մեկ անգամ փաստում է այդ գնահատականը՝ Հայաստանը աշխարհի ամենաապահով երկրներից մեկն է։
Միջոցառման ընթացքում որևէ միջադեպ չի արձանագրվել։
![]()