![]()
Սեպտեմբերի 13-ին ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Վայոց ձորի մարզում։
Ժամը 16։20-ի սահմաններում «ՈՒԱԶ 31512» մակնիշի ավտոմեքենան Վայքի վարչական տարածքում Զոմայի Սուրբ տանող ճանապարհին գլխիվայր շրջվել է։
Shamshyan.com-ի տեղեկություններով՝ վթարի հետևանքով մեկ հոգի մահացել է, մեկ հոգի քաղաքացիների օգնությամբ տեղափոխվել է հիվանդանոց։
Վթարի փաստով Քննչական վարչությունում նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղ էլ պարզվում է ավտոմեքենայի սեփականատիրոջ, վարորդի, մահացածի և վիրավորի ինքնությունը։
![]()