ԱՄՆ պատժամիջnցների պատճառով Վրաստանն արգելել է իրանական ավիաընկերությունների թռիչքները

Վրաստանը դադարեցրել է իրանական ավիաընկերությունների՝ դեպի երկիր իրականացվող չվերթները՝ ԱՄՆ պատժամիջոցներին միանալու պատճառով։

Վրաստանի քաղաքացիական ավիացիայի գործակալությունը հայտարարել է, որ պահպանելու է ամերիկյան պատժամիջոցների ռեժիմը։

Դեպի Վրաստան թռիչքներ են իրականացրել ԱՄՆ ֆինանսների նախարարության պատժամիջոցների ցանկում ընդգրկված 27 իրանական ավիաընկերություններից հինգը:

Վաշինգտոնը սահմանափակումները սահմանել է՝ մեղադրելով Իրանին ավիացիոն ոլորտն ու ինքնաթիռները զինամթերք և ապօրինի բեռներ տեղափոխելու համար օգտագործելու մեջ։

2026 թվականի առաջին կիսամյակում Վրաստան այցելած իրանցի զբոսաշրջիկների թիվը նվազել է 49 տոկոսով՝ կազմելով 29,4 հազար մարդ։ Նրանցից ստացված եկամուտները նվազել են 65 տոկոսով՝ հասնելով 19,9 միլիոն դոլարի։

Իրանին բաժին է ընկնում Վրաստանի զբոսաշրջային եկամուտների մոտ 2,6 տոկոսը։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ