Մոտ ապագայում ակնկալում ենք եռակողմ հանդիպում, բայց նոր առաջարկներ չկան. Պեսկով

«Ռուսաստանը ակնկալում է, որ մոտ ապագայում ուկրաինական հարցի կարգավորման շուրջ կկայանա ԱՄՆ-ի և Ուկրաինայի հետ եռակողմ հանդիպում»:

Այս մասին «Իզվեստիա»-ին ասել է Կրեմլի խոսնակ Դմիտրի Պեսկովը։

Նա ժամկետներ չի նշել:

Պեսկովն ընդգծել է, որ այս հարցերի շուրջ քննարկումներն արդեն տեղի են ունեցել։

Սակայն, ներկայումս, ըստ նրա, Ուկրաինայի հակամարտության կարգավորման նոր առաջարկներ չկան, և կողմերը կհանդիպեն հատուկ նոր տարբերակները քննարկելու համար։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ