Ռուսական ԱԹՍ-ները հարձակվել են Ուկրաինա-Լեհաստան սահմանին գտնվող միջազգային անցակետի մոտակա լցակայանի վրա

Ռուսական անօդաչու սարքերը հարձակվել են Ուկրաինա-Լեհաստան սահմանին գտնվող «Յագոդին-Դորոհուսկ» միջազգային անցակետի մոտակայքում գտնվող ավտոլցակայանի վրա:

Լեհաստանի սահմանի մոտ գտնվող բենզալցակայանի վրա հարձակման հետևանքները ցուցադրող տեսանյութերում երևում է կայանը կլանող մեծ հրդեհը։ Այրվել են նաև բեռնատարներ։

Ո՛չ ուկրաինական, ո՛չ էլ լեհական կողմերը չեն մեկնաբանել դեպքը:

Վոլինի մաքսային ծառայության ներկայացուցիչ Վալենտինա Չերնիշը հետագայում հաստատել է այս տեղեկությունը։ Նրա խոսքով՝ օդային հարձակման ժամանակ բոլոր սահմանային գործողությունները դադարեցվել են, և մարդիկ ապաստարաններ են գտել:

Ուկրաինայի արտաքին գործերի նախարար Անդրեյ Սիբիհան ավելի ուշ արձագանքել է ուկրաինա-լեհական սահմանին ռուսական հարվածներին։

«Յագոդինում ուկրաինա-լեհական սահմանին Ռուսաստանի բարբարոսական հարվածները պարզապես Ուկրաինայի պետական սահմանների վրա հարձակումների շարունակությունը չեն։ Սա Պուտինի ահաբեկչությունն է, որը ուղիղ թակում է ԵՄ-ի և ՆԱՏՕ-ի դռները։ Ռուս բարբարոսներն արդեն ձեր դարպասների մոտ են, սիրելի՛ գործընկերներ», — ընդգծել է նա։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ