Դպրոցներից մեկի 11-ամյա աշակերտը դասից փախչելիս պատուհանից ցատկելու հետևանքով ստացել է փայծաղի պատռվածք

Սեպտեմբերի 7-ին արտակարգ դեպք է տեղի ունեցել Տավուշի մարզում։

Ժամը 14։00-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Դիլիջանի բաժնում «Դիլիջան» բժշկական կենտրոնից տեղեկություն է ստացվել, որ Դիլիջանի թիվ 2 միջնակարգ դպրոցում վայր ընկնելու հետևանքով «փայծախի պատռվածք, ներքին արյունահոսություն» ախտորոշմամբ իրենց մոտ բուժօգնության է տեղափոխվել մի անչափահաս տղա։

Ինչպես հայտնում է Տhamshyan.com-ը, հիվանդանոց մեկնած ոստիկանության խումբը պարզել է, որ ստացված տեղեկությունը հավաստի է, իսկ բուժօգնության տեղափոխվածը Տավուշի մարզի բնակիչ 11-ամյա տղա է։

Տեղում նշված դպրոցի տնօրեն, Տավուշի մարզի բնակիչ 46-ամյա Քրիստինե Ս․-ն հայտնել է, որ 6-Բ դասարանի աշակերտը վերոնշյալ մարմնական վնասվածքը ստացել է նույն օրը՝ ժամը 12։20-ից 12։30-ի սահմաններում, դասամիջոցին դասից փախչելու ժամանակ, իր դասընկերներ՝ Տավուշի մարզի բնակիչներ 10-ամյա, 11-ամյա, 10-ամյա, 11-ամյա, 10-ամյա և 11-ամյա աշակերտների ներկայությամբ, դպրոցի առաջին հարկի դասասենյակի լուսամուտից՝ մոտ 1,5 մ բարձրությունից, դուրս ցատկելու և բետոնե եզրաքարի վրա վայր ընկնելու հետևանքով։

Դեպքի փաստով ոստիկանության Դիլիջանի բաժնում փաստաթղթեր են կազմվել, որոնք փոխանցվել են Դիլիջանի քննչական բաժին:

Նախաձեռնվել է քրեական վարույթ։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ