ՌԴ ԶՈՒ-ն հարվածներ է հասցրել Օդեսայի և Նիկոլաևի էլեկտրական ենթակայաններին

Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը հայտարարել է, որ անցած գիշերը հարձակումներ են իրականացվել Օդեսայի և Նիկոլաևի էլեկտրական ենթակայանների վրա, որոնք աջակցում էին նավահանգստային և լոգիստիկ ենթակառուցվածքներին։

Նախարարությունը հայտարարել է, որ հարվածներ են հասցվել Օդեսայի «Ուսատովեի» և Նիկոլաևի «Նովայա» ենթակայաններին։

ՌԴ ՊՆ-ն նաև հայտնել է, որ գիշերվա ընթացքում ռուսական ՀՕՊ ուժերը ոչնչացրել են 389 ուկրաինական անօդաչու թռչող սարք։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ