![]()
Սեպտեմբերի 13-ին խոշոր ու ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում։
Ժամը 00։40-ի սահմաններում Գյումրի-Աշտարակ-Երևան ավտոճանապարհի Պռոշյան բնակավայրի վարչական տարածքում Ռուսաստանի Դաշնությունում հաշվառված 40-ամյա Մեսրոպ Մեսրոպյանը իր վարած «Toyota» մակնիշի ավտոմեքենայով, դեպի Երևան ընթանալիս, դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել բաժանարար գոտում տեղադրված երկաթե արգելապատնեշներին, մոտ 70 մետր կոտրել դրանք և հայտնվել բաժանարար գոտում։
Ինչպես հայտնում է Տhamshyan.com-ը, վթարի հետևանքով վարորդը ծայրահեղ ծանր վիճակում տեղափոխվել է «Արենիա» բժշկական կենտրոն։
Դեպքի վայր են ժամանել նաև ՀՀ ՆԳՆ փրկարար ծառայության հրշեջ-փրկարարները, ոստիկանության խումբը, քննիչները:
Մինչ դեպքի վայր կժամաներ քննչական խումբը, հիվանդանոցից ահազանգ է ստացվել ոստիկանության Նաիրիի բաժին, որ վիրավորը, գիտակցության չգալով, մահացել է։
Վթարի փաստով Նաիրիի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ։
Քննիչի հանձնարարականով երկաթե արգելապատնեշների մեջ մխրճված, մետաղե ջարդոնի վերածված ավտոմեքենան տեղափոխվել է ոստիկանության Նաիրիի բաժնի պահպանվող հատուկ տարածք։
![]()