![]()
Բուլղարիայի Գաբրովո քաղաքի ԷՄԿՈ ռազմական գործարանի պահեստում հրդեհ է բռնկվել։
Ըստ Բուլղարիայի ազգային հեռուստատեսության տվյալների՝ մոտակա բնակավայրի բնակչության և ձեռնարկության աշխատակիցների համար վտանգ չկա։
Պահեստում պահվում են զինամթերք և պայթուցիկներ։
Դեպքի վայր է ժամանել Բուլղարիայի ներքին գործերի նախարար Իվան Դեմերջիևը: Նա հայտարարել է, որ քանի որ պայթյունները տեղի են ունեցել Բելիցա գյուղի պահեստում առաջին պայթյունից մեկ ամիս անց, ամբողջ երկրում կսկսվեն ուժեղացված ստուգումներ՝ նման օբյեկտների վերահսկման և անվտանգության ապահովման համար:
![]()