Սևքարի անտառպետությունում 1,5 խմ ուռենի տեսակի վառելափայտով բեռնված «ՈՒԱԶ» է հայտնաբերվել

ՇՄՆ էկոպարեկային ծառայության Տավուշի մարզային վարչության Սևքարի տեղամասի աշխատակիցները ծառայության ընթացքում Շրջակա միջավայրի նախարարության «Հայանտառ» ՊՈԱԿ-ի «Սևքարի անտառտնտեսություն» մասնաճյուղի Սևքարի անտառպետության 3-րդ պահաբաժնի տարածքում հայտնաբերել են «ՈՒԱԶ» մակնիշի ավտոմեքենա՝ բեռնված շուրջ 1,5 խմ ուռենի տեսակի վառելափայտով:

Ավտոմեքենայի վարորդը փայտանյութի օրինականությունը հավաստող փաստաթուղթ չի ներկայացրել:

Փայտանյութով բեռնված մեքենան տեղափոխվել է «Հայանտառ» ՊՈԱԿ-ի «Սևքարի անտառտնտեսություն» մասնաճյուղի ներքին պահեստ:

Կազմվել է իրավախախտման վերաբերյալ համապատասխան արձանագրություն, կատարվել է բուսական աշխարհին պատճառված վնասի հաշվարկ:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ