![]()
Համայնքային ոստիկանության գլխավոր վարչության և Կոտայքի ու Արտաշատի բաժինների ծառայողների ձեռնարկած համատեղ միջոցառումների արդյունքում 15-ամյա Անի Գևորգյանը Բյուրեղավանի հասցեներից մեկում հայտնաբերվել է։
Կազմված փաստաթղթերն ուղարկվել են նախաքննական մարմին:
Ինչպես հայտնել էինք ավելի վաղ, քրեական ոստիկանության Արարատի մարզային վարչության կողմից որպես անհետ կորած որոնվում է 2011թ. ծնված Անի Գևորգյանը։ Նա սեպտեմբերի 11-ի երեկոյան դուրս էր եկել Արտաշատ քաղաքի իր բնակարանից և չէր վերադարձել:
![]()