Տունը դատարկել են՝ $10 հազար, 4 մլն դրամ և ոսկյա զարդեր․ Սյունիքում գողություն

Սեպտեմբերի 7-ին խոշոր չափի գողության դեպք է տեղի ունեցել Սյունիքի մարզում։ Մարզի բնակիչ 33-ամյա Շանթ Ա.-ն ոստիկանություն ահազանգել է, որ իր բնակարանից գողություն է կատարվել. փոխանցում է shamshyan.com-ը։

Ըստ հաղորդման՝ նույն օրը՝ ժամը 10:00-ից մինչև 16:30-ն ընկած ժամանակահատվածում, անհայտ անձը կամ անձինք բանալիով բացել են բնակարանի մուտքի դուռը և ապօրինի մուտք գործել ներս։ Տան իրերը խառնելուց հետո ննջասենյակներից մեկի պահարանից գողացել են 4 մլն դրամ և 10 հազար ԱՄՆ դոլար, իսկ մյուս ննջասենյակից՝ ոսկյա զարդեր։

Դեպքի վայր է մեկնել Սյունիքի մարզային քրեական վարչության օպերատիվ խումբը։ Ձեռնարկվում են միջոցառումներ գողության հանգամանքները, ենթադրյալ հանցագործի կամ հանցագործների ինքնությունը և գողոնը հայտնաբերելու ուղղությամբ։

Դեպքի առթիվ կազմված փաստաթղթերը փոխանցվել են ՀՀ քննչական կոմիտեի Սյունիքի մարզային քննչական վարչություն։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ