Ուկրաինան ստիպված է թիրախներ խոցել թնդանոթներով․ «Օդ-օդ» հրթիռները վերջանում են

Ուկրաինայի զինված ուժերի «օդ-օդ» դասի հրթիռների պակասը հասել է այնպիսի մակարդակի, որ F-16 կործանիչները ստիպված են օդային թիրախների դեմ կիրառել ինքնաթիռների ինտեգրված թնդանոթները։ Այս մասին հայտնում է Military Watch Magazine-ը։

Պարբերականի տվյալներով՝ Արևմուտքում «օդ-օդ» հրթիռների բարձր պահանջարկը դժվարացնում է Ուկրաինայի կործանիչների մարտական սպառազինության ժամանակին համալրումը։ Դա կարող է հանգեցնել նրան, որ ուկրաինական օդուժը ստիպված լինի ավելի շատ կենտրոնանալ մոտ տարածության օդային մարտերի վրա։

Reuters-ը դեռ մարտին, հղում անելով աղբյուրներին, հայտնել էր, որ 2025 թվականի վերջին ուկրաինական F-16-երը առնվազն երեք շաբաթ մարտական թռիչքներ են իրականացրել առանց օդային թիրախների խոցման համար անհրաժեշտ ամերիկյան հրթիռների։

Միաժամանակ, Կիևի արևմտյան դաշնակիցները շարունակում են ռազմական աջակցություն տրամադրել Ուկրաինային։ Մոսկվան պնդում է, որ արևմտյան զենքի մատակարարումները և ուկրաինացի զինվորականների պատրաստմանն աջակցությունը միայն երկարաձգում են հակամարտությունը։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ