Մեկնարկել է «Tour of Armenia»-ի երրորդ մրցափուլը․ այն կարող է վճռորոշ լինել ընդհանուր հաշվարկի համար

Մեկնարկել է «Tour of Armenia»-ի երրորդ մրցափուլը։

Ինչպես հայտնել է ԿԳՄՍՆ-ն, այն մեկնարկել է Մարտունիից և կավարտվի Դիլիջան (Պարզ լիճ) հատվածում։

803101770_1089382266883041_6451856694944451476_n.jpg (472 KB)

«162 կմ

1 700 մ բարձրության հավաք

«Tour of Armenia»-ի երրորդ օրը խոստանում է լինել մրցաշարի ամենադիտարժան և վճռորոշ օրերից մեկը։ Հեծանվորդները մեկնարկել են Գեղարքունիքի մարզի Մարտունի քաղաքից և 162 կմ պայքարից հետո կհասնեն Դիլիջանի բարձրլեռնային Պարզ լիճ։

Այս մրցափուլը կարող է վճռորոշ լինել ընդհանուր հաշվարկի համար։

806389944_1378218111103167_8606954209111328109_n.jpg (431 KB)

Երթուղին կանցնի Սևանա լճի արևմտյան ափով, ինչպես նաև Կոտայքի մարզի որոշ հատվածներով, ապա կշարունակվի դեպի Դիլիջան։ Միջանկյալ սպրինտը նախատեսված է 99.2-րդ կմ-ին, իսկ լեռնային առաջին լեռնանցքը՝ Սեմյոնովկան, կավարտվի 131.3-րդ կմ-ին (եզրագծին կմնա 30.7 կմ)։ Այնտեղից երկար, իջնող հատվածը կտանի դեպի վերջնական վերելքի մեկնարկը՝ 4.6 կմ երկարությամբ, միջինը 7% թեքությամբ և մինչև 12% առավելագույն թեքության հատվածներով։

807485580_2348840652542183_3611330298211662207_n.jpg (391 KB)

Մրցաշարի անցկացմամբ պայմանավորված՝ կգործեն երթևեկության ժամանակավոր սահմանափակումներ։

«Tour of Armenia»-ն հեռարձակվում է միջազգային այնպիսի հարթակներով, ինչպիսիք են HBO Max-ը, Eurosport-ը, Disney+-ը, ESPN-ը, Flo Sports-ը, Okko-ն, SBS-ը, SPO TV-ն և Zhibo TV-ն»,- ասվում է հաղորդագրության մեջ։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ