Ուղևորատար գնացքը դուրս է եկել ռելսերից․ 44 մարդ է տուժել

Ֆրանսիայի Նորմանդիա շրջանում ուղևորատար գնացքը դուրս է եկել ռելսերից, ինչի հետևանքով 44 մարդ է տուժել։ Գնացքն ընթանում էր Ռուան և Կան քաղաքների միջև։

Դեպքից հետո գործարկվել է զանգվածային տուժածներով արտակարգ իրավիճակների արձագանքման ծրագիրը։ Դեպքի վայր են ուղարկվել 130 հրշեջ, հինգ բժշկական խումբ և 80 միավոր տեխնիկա։

Տուժած 44 ուղևորներից 18-ամյա երիտասարդ կինն ընդունվել է հիվանդանոց՝ ծայրահեղ ծանր վիճակում։ Քննության արդյունքում գնացքավարի արյան մեջ ալկոհոլի և թմրանյութերի առկայություն չի հայտնաբերվել։

SNCF Réseau-ն հայտնել է, որ արտակարգ իրավիճակների ծառայությունների աշխատանքն ապահովելու նպատակով գնացքների երթևեկությունը դադարեցվել է, իսկ երկաթուղային գծերի էլեկտրամատակարարումն անջատվել է։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ