Նեպալում ջրհեղեղի հետևանքով անհետ կորած համարվող տասը մարդ է հայտնաբերվել

ԱՄԷ-ի փրկարարները գտել են Նեպալում տեղի ունեցած ջրհեղեղներից հետո անհետ կորած համարվող 10 մարդու։

«Փրկարարական խմբին հաջողվել է գտնել Նեպալում տեղի ունեցած ջրհեղեղներից հետո անհետ կորած տասը մարդու, ինչի արդյունքում որոնողական-փրկարարական խմբի կողմից իրականացվող գործողության սկզբից ի վեր հայտնաբերված անհետ կորածների ընդհանուր թիվը հասել է 18-ի»,- հաղորդել է ԱՄԷ-ի WAM լրատվական գործակալությունը։

Որոնողական աշխատանքները շարունակվում են Ռասուվա շրջանում և Տրիշուլե գետի և հարակից տուժած տարածքների մոտակայքում։ Փրկարարներն օգտագործում են ժամանակակից սարքավորումներ և տեխնոլոգիաներ, այդ թվում՝ անօդաչու թռչող սարքեր, օդային լուսանկարչություն և եռաչափ քարտեզագրում։

Հիշեցնենք՝ օգոստոսի 26-ի առավոտյան Նեպալի հյուսիսում ջրհեղեղներ են տեղի ունեցել, այն բանից հետո, երբ չինական կողմից ջրի հզոր հեղեղը լցվել էր Բհոտե Կոշի գետը։ Զոհերի թիվը գերազանցել է 1300-ը։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ