Ներկայացվել են «L’Œuvre d’Orient» կազմակերպության կողմից Հայաստանում իրականացվող ծրագրերը և առաջիկա նախագծերը

Սեպտեմբերի 11-ին Ֆրանսիայում ՀՀ դեսպան Արման Խաչատրյանն ընդունել է «L’Œuvre d’Orient» կազմակերպության գործառնական տնօրեն Վենսան Կայոլին: Այս մասին հայտնում է դեսպանությունը։

Հանդիպմանը ներկա են գտնվել նաև կազմակերպության` Հայաստանում իրենց առաքելությունն ավարտող ներկայացուցիչներ Լյուկ և Բլանդին Բուարոն, ինչպես նաև նորանշանակ ներկայացուցիչներ Ֆլորանս և Տիբո դե Լանգլեն:

Դեսպան Խաչատրյանը շնորհակալություն է հայտնել Լյուկ և Բլանդին Բուարոյին Հայաստանում կատարած աշխատանքի համար` բարձր գնահատելով «L’Œuvre d’Orient»-ի կողմից Հայաստանին և հայ ժողովրդին ցուցաբերվող շարունակական աջակցությունը։ Դեսպանը նաև շնորհավորել է Ֆլորանս և Տիբո դե Լանգլեին ու հաջողություն մաղթել հետագա գործունեության մեջ։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ