![]()
Կիրանցից մինչև Ստեփանավան՝ 177 կմ լեռնային ճանապարհ, Տավուշից դեպի Լոռի՝ բնապատկերների ու մարտահրավերների փոփոխությամբ:
Երկրորդ փուլն ավարտվեց լարված պայքարով, իսկ առաջինը եզրագիծը հատեց Team Ukyo-ի իտալացի հեծանվորդ Ֆեդերիկո Իակոմոնին՝ հաղթահարելով մրցուղին 40.882 կմ/ժ միջին արագությամբ։ Այս մասին տեղեկացնում են ԿԳՄՍՆ-ից:
Երկրորդ փուլի արդյունքները՝
Ֆեդերիկո Իակոմոնի
Լեոնարդո Վեսկո
Քևին Բիեհլ
Հաղթանակը Ֆեդերիկո Իակոմոնին նվիրեց իր տատիկին, որը, ցավոք, կյանքից հեռացել է այս շաբաթ:
Մարզաշապիկների առաջատարները՝
Կարմիր` Ալեքսանդր Բալմեր
Նարնջագույն` Ալեքսանդր Բալմեր
Կապույտ` Լեոնարդո Վեսկո
Սպիտակ` Ֆլեթչեր Մեդուեյ
Երկրորդ փուլն ավարտված է, իսկ պայքարը՝ շարունակվում է։ Վաղը նախատեսված է Մարտունի-Դիլիջանի Պարզ լիճ երթուղին:
![]()