![]()
ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Տարոն Չախոյանը «Ֆեյսբուք»-ի իր էջում տեսանյութ է հրապարակել՝ խոսելով Սամվել Կարապետյանի՝ հողերը հետ բերելու հայտարարության մասին։
Տեսանյութին կից՝ Չախոյանը հարցրել է․ «Կալուգացին բանակից թռած իր որդիների՞, թե՞ եղբոր որդիների հաշվին է հողեր վերադարձնելու»։
«Բա որ ասում ենք՝ սրանք պատերազմի կուսակցություն են, նոր պատերազմ են ուզում բերեն Հայաստանի գլխին, հայ ժողովրդին ուզում են սարքեն նոր պատերազմի զոհ։
Երկրի սահմանները չճանաչող էս տեսակը խոսում է հողեր վերցնելուց ու վերադարձնելուց։ Դրա միակ տարբերակը պատերազմն է»,- ասել է Չախոյանը։
![]()