![]()
Ելենա Բորիսենկոն ներկայացրել է իր ֆոտոշարքը, որտեղ պարզ երևում է թե ինչպես է կտրուկ ոճի փոփոխություն կատարել։
«Տարիներ առաջ եմ Արվինից հրավեր ստացել նման ֆոտոշարքի, բայց տարբեր պատճառներով այն հետաձգվում էր: Մեր պատահական բոլոր հանդիպումներին խոսակցությունն ավարտվում էր դեռ չկայացած ֆոտոշարքի թեմայով:
Միշտ լսում էի զարմացած մեկնաբանություններ այն մասին, որ շատերն են ուզում հայտնվել Արվինի սուր աչքի ներքո, իսկ ես, ունենալով այդ հնարավորությունը, դեռ չեմ իրականացրել: Այն պահին, երբ հրապարակեցի իմ սափրած գլխի լուսանկարը, Արվինը զանգեց, եւ ես վազելով գնացի… Տարիներ անց հանդիպումը կայացավ»,-նշեց Ելենան:
![]()
Դերասանուհին իդեալիստ է և սիրում է ամեն ինչ լավ անել.«Բայց ի տարբերություն շատերի` համարում եմ, որ դերասանուհին մոդել չէ, հաղորդավարուհի չէ, ինչպես նաեւ հակառակը, եւ յուրաքանչյուր մասնագիտության պետք է պրոֆեսիոնալ վերաբերվել:
![]()
Ինձ շատ օգնեց Արվինը, թեեւ բնավորությանս համաձայն, ինձնից գոհ չեմ: Բայց եթե գոնե մեկ լուսանկար գոհացրել է նրան, ուրեմն այդքան սպասված համագործակցությունը ստացվել է»:
![]()
![]()