Տարեց և հաշմանդամություն ունեցող անձինք խնամքի ծառայություն ստանալու համար կարող են դիմումը ներկայացնել առցանց

Այսուհետև տարեց և հաշմանդամություն ունեցող անձինք խնամքի ծառայություն ստանալու համար կարող են դիմումը ներկայացնել ամբողջությամբ առցանց եղանակով հետևյալ հղմամբ՝ https://portal.e-social.am/services։

Այս մասին հայտնել է ՀՀ ՀՀ աշխատանքի և բարեկեցության նախարարությունը։

«Հարթակում գրանցվելուց հետո քաղաքացին կարող է ընտրել իրեն անհրաժեշտ խնամքի ծառայության տեսակը և նշել նախընտրելի կազմակերպությունը։ Ծառայությունները մատուցվում են ցերեկային կենտրոնում, բնակչության սոցիալական պաշտպանության հաստատությունում (շուրջօրյա կենտրոնում), համայնքային փոքր տանը կամ տնային պայմաններում։

Նշենք, որ թվայնացված համակարգի միջոցով իրականացվում են դիմումների ընդունումը և հերթագրումը, տնայցերի կազմակերպումը, ինչպես նաև ծառայություն տրամադրելու վերաբերյալ որոշման կայացումն ու ուղեգրումը»,- ասվում է հաղորդագրության մեջ:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ