![]()
ՀՀ շուկայի վերահսկողության տեսչական մարմնի կողմից իրականացվող վերահսկողական գործողությունների շրջանակում բենզինի և դիզելային վառելիքի վաճառքով զբաղվող «Արմեդա Հակոբյան Կոլյայի» Ա/Ձ-ին պատկանող լցակայանում (հասցե՝ Ագարակ-Մեղրի խաչմերուկ) հայտնաբերվել են խախտումներ։
Այս մասին տեղեկացնում են ՇՎՏՄ-ից:
Ստուգմամբ պարզվել է, որ տնտեսվարողը շահագործում է չստուգաչափված չափիչ միջոց, որի արդյունքում կասեցվել է լցակայանի բենզինի վառելիքաբաշխիչ աշտարակի գործունեությունը մինչև հայտնաբերված խախտումների վերացումը։
Կազմակերպության տնօրենին հանձնարարվել է ձեռնարկել անհրաժեշտ միջոցներ խախտումները վերացնելու ուղղությամբ:
Տնտեսավարող սուբյեկտը կենթարկվի վարչական պատասխանատվության՝ օրենքով սահմանված կարգով։
![]()