Ձերբակալվել են մի շարք անձինք, այդ թվում՝ «Նուբարաշեն» ՔԿՀ պաշտոնյա

Ձերբակալվել են մի շարք անձինք, այդ թվում՝ «Նուբարաշեն» ՔԿՀ պաշտոնատար անձ:

Այս մասին տեղեկությունը «Հայկական ժամանակ»-ի հետ զրույցում հաստատել են Հակակոռուպցիոն կոմիտեից՝ նշելով.

«Ի պատասխան հայտնում ենք, որ ՔԿՀ պաշտոնատար անձի կողմից ապօրինի գործողության համար կաշառք ստանալու, դրան օժանդակելու և խմբի կազմում նախնական համաձայնությամբ կաշառք տալու դեպքերի առթիվ ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեում քննվող վարույթի շրջանակում ձերբակալվել են մի շարք անձինք, այդ թվում՝ ՀՀ ԱՆ «Նուբարաշեն» քրեկատարողական հիմնարկի պաշտոնատար անձը»:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ