Հայկ Սարգսյանով վաղուց պետք է զբաղվեն իրավապահ մարմինները. Ալեն Սիմոնյան

«Հայկ Սարգսյանով վաղուց պետք է զբաղվեն իրավապահ մարմինները»:

Այս մասին լրագրողների հետ զրույցում անդրադառնալով իր նախկին գործընկերոջը՝ նախկին պատգամավոր Հայկ Սարգսյանին՝ ասել է Անվտանգության խորհրդի քարտուղար Ալեն Սիմոնյանը։

Խոսելով Հայկ Սարգսյանի բարձրացրած հարցի մասին, թե օնլայն խաղատների մասով իր բերած օրինագիծը ԱԺ-ում չի քննարկվել Ալեն Սիմոնյանի ցուցումով, Սիմոնյանը նշել է. «ԱԺ բերված որևիցե օրինագծի մասով քննարկման չեմ մասնակցել, որևիցե կարծիք չեմ հայտնել, բովանդակություն չեմ քննարկել, չեմ առնչվել, չեմ կարդացել, այլ կերպ չեմ քննարկել։ Կրկնում եմ՝ այդ ամենը, ինչի մասին ասում է, դրանով պարտավոր են զբաղվել իրավապահները»։

Օրերս Հայկ Սարգսյանը Մհեր Բաղդասարյանի հետ հարցազրույցի ժամանակ Ալեն Սիոնյանի վերաբերյալ ուշագրավ հայտարարություններ էր արել։

Հայկ Սարգսյանի խոսքով՝ Ալեն Սիմոնյանի հետ առաջին լուրջ խնդիրը ծագել է բուքմեյքերական գործունեության և խաղամոլության դեմ ուղղված օրենսդրական նախաձեռնությունների ժամանակ:

Սարգսյանը պնդում է, որ Սիմոնյանը փորձել է խոչընդոտել իր նախագիծը և վարչապետին սխալ տեղեկատվություն է փոխանցել իր դիրքորոշման մասին։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ