![]()
«Առուշ Առուշանյանը ոչ թե «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ցուցակով է հանդես գալու, այլ ՔՊ-ն դաշինք է ձևավորելու այն կուսակցության հետ, որով առաջադրվելու է Առուշ Առուշանյանը»,-լրագրողների հետ ճեպազրույցում ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
Փաշինյանը նշեց, որ 2021 թվականի ընտրություններում Գորիսը քվերակել է ՔՊ-ի օգտին, դրանից հետո ՏԻՄ ընտրություններում Գորիսը քվեարկել է այնպես, որ ընտրությունների արդյունքում Առուշ Առուշանյանն ընտրվել է համայնքի ղեկավար. «Թվում է, թե քաղաքական առումով անհամատեղելիություն կա, ոնց կարող է համ քվեարկել ՔՊ կուսակցության օգտին և ըստ էության 180 աստիճանի օգտին: Մենք այդ որոշումները կայացրել ենք հետևյալ տրամաբանությամբ, սա այն դեպքն է, երբ ինչ-որ առումով նաև ժողովրդի և գորիսցիների պարտադրանքին ենք ենթարկվել: Այս ընտրություններում էլ Գորիսը քվերակել է ՔՊ-ի օգտին, մենք այդ ազդակներն անընդհատ նաև Գորիսից ենք ստանում, որ ինչու եք անընդհատ բախման տրամաբանությամբ պրոցեսներ գեներացնում Գորիսում: Մենք նաև հաշվի առնելով այն հանգամանքը, որ մեզ շատ մեղադրում են, որ մենք սևերի ու սպիտակների ենք բաժանում, մենք մի շարք համայնքներում գնալու ենք այդպիսի որոշման և «Համերաշխություն» անունով դաշինք է ձևավորվելու, որտեղ այդ հնարավորությունները կան: Այս համերաշխության հեղինակները գորիսցիներն են: Գորիսն այսօր Կառավարություն-համայնք համագործակցության հաջողության պատմություններից մեկն է ՀՀ-ում»:
![]()