Եթե կա հնարավորություն երկրորդ, երրորդ տեղից գազ բերել, մենք գնալու ենք այդ ճանապարհով. Նիկոլ Փաշինյան

«Հայաստանում գազն էժան չի: Սահմանից մինչև սպառող հասնելու ճանապարհին համեմատած այլ երկրների հետ Հայաստանում գնի գոյացման ամենամեծ հավելաճն է տեղի ունենում»,-լրագրողների հետ ճեպազրույցում ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

Վարչապետի խոսքով՝ «Գազպրոմ Արմենիա» ընկերությունը շահութաբեր ընկերություն է, մեծ շահույթներ է ստանում. «Այդպիսի ոլորտ չկա, որ մենք չենք գնալու դիվերսիֆիկացիայի: Մեր քաղաքական որոշումն այն է, որ մեր անկախությունը զարգացնելու ենք, մեր պետականությունը զարգացնելու ենք: Կոնկրետ իրավիճակները կարող են ունենալ կոնկրետ պատասխաններ: Եթե նման իրավիճակներ լինի՝ թանկացնելու, մենք էլ կնայենք՝ ինչ կարող ենք թնակացնել, կամ ինչ կա, որ մինչև հիմա ձրի է, դրանից հետո կարող է համամասնորեն գին առաջանա: Թանկանա-չթանականա մենք դիվերսիֆիկացնելու ենք: Եթե կա հնարավորություն երկրորդ տեղից գազ բերել, մենք գնալու ենք այդ ճանապարհով: Եթե հնարավորություն կա երրորդ տեղից բերել, գնալու ենք այդ ճանապարհով, եթե հնարավորություն կա ԹՐԻՓՓ-ով գազամուղ անցնի Հայաստանով, այդ ճանապարհով էլ կարող ենք գնալ: Մենք պատկերացնում ենք մեր անելիքը բոլոր սցենարներում»:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ