1 մլրդ 98 մլն դրամ կուղղվի նոր կառուցվող և հիմնանորոգվող դպրոցներ տանող ճանապարհների շինարարությանը

Առաջարկվում է վերաբաշխում կատարել 2026 թվականի բյուջեում և 1 մլրդ 98 մլն դրամ ուղղել նոր կառուցվող, հիմնանորոգվող դպրոցներ տանող ճանապարհների կառուցման, վերակառուցման, հիմնանորոգման աշխատանքներին: Այդ մասին Կառավարության՝ սեպտեմբերի 11-ի նիստին ասաց ՏԿԵ նախարար Դավիթ Խուդաթյանը:

«Ընդհանուր երկարությունը 9,8 կմ է, որի մեծ մասը՝ շուրջ 9,6 կիլոմետրը, բաժին է ընկնում հիմնանորոգման աշխատանքներին, և ընդամենը 200 մետրն են միջին նորոգման աշխատանքներ»,- ասաց նախարարը և հավելեց, որ խոսքը 14 դպրոց տանող ճանապարհների մասին է:

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը թվարկեց այն դպրոցները, որոնց ճանապարհների մասով նախատեսվում նորոգման, հիմնանորոգման աշխատանքներ կատարել:

«Ինչպես խոստացել ենք, նորակառույց և հիմնանորոգված դպրոց տանող բոլոր ճանապարհները պետք է նորոգենք, որ դպրոցի ճամփան դժվար ու երկար չլինի, այլ լինի կարճ ու հեշտ»,- ասաց վարչապետը:

Անդրադառնալով կլաստերային դպրոցների կառուցմանը և տրանսպորտային ծախսերին՝ Փաշինյանը տեղեկացրեց, որ սկզբում նախատեսվում էր ձեռք բերել տրանսպորտային միջոցներ, սակայն ծնողների հետ քննարկումների արդյունքում որոշվել է, որ ծնողներին կտրամադրվի տրանսպորտային ծախսերի փոխհատուցում։ Սա լինելու է փորձնական ծրագիր։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ