Հրդեհ է բռնկվել Երևանի Վրացական փողոցի շենքերից մեկի տանիքում

Սեպտեմբերի 10-ին՝ ժամը 23։57-ին, ՆԳՆ 112 օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Վրացական փողոցի շենքերից մեկի տանիքում հրդեհ է բռնկվել։

Այս մասին հայտնում է ՆԳՆ փրկարար ծառայությունը։

Դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից երեք մարտական հաշվարկ, Հրդեհաշիջման և փրկարարական աշխատանքների կազմակերպման բաժնի հերթապահ խումբը։

Հրշեջ-փրկարարների օպերատիվ գործողությունների արդյունքում հրդեհը մարվել է։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ