![]()
Վարչապետ Նիկոլ Փաշինյանի երկօրյա աշխատանքային այցը Ֆրանսիա մեկնարկել է նախագահ Էմանուել Մակրոնի հետ հանդիպմամբ: Մինչև այդ Ելիսեյան պալատում կայացել է ՀՀ վարչապետի դիմավորման արարողությունը:
Պետությունների ղեկավարները առանձնազրույցում քննարկել են բոլոր ուղղություններով ռազմավարական գործընկերության զարգացումը, նաև Հայաստանի տնտեսության դիվերսիֆիկացման հարցը: Փարիզում բազմաթիվ երկրների ղեկավարներին միավորել է Միջազգային տիեզերական գագաթնաժողովը: Մեր երկրի ղեկավարը ելույթով է հանդես եկել «Տիեզերական ենթակառուցվածքների ապագայի տեսլականները» խորագրով պանելային քննարկմանը։
![]()