Ռուսական ուժերը հրթիռակոծել են Պավլոգրադի կենտրոնը․ տուժածների թվում երեխաներ և փրկարարներ կան

Սեպտեմբերի 10-ի ցերեկը ռուսական ուժերը հարվածներ են հասցրել Դնեպրոպետրովսկի մարզի Պավլոգրադ քաղաքին, ինչի հետևանքով զոհվել է չորս մարդ, իսկ ավելի քան 60-ը ստացել են տարբեր աստիճանի վիրավորումներ։ Հարվածի թիրախում է հայտնվել քաղաքի կենտրոնում գտնվող առևտրի կենտրոնը։

Ուկրաինայի Արտակարգ իրավիճակների պետական ծառայության տվյալներով՝ ՌԴ հարվածի հետևանքով հաստատվել է 4 զոհի և 62 տուժածի մասին տեղեկությունը։ Վիրավորների թվում են երկու փրկարարներ, ինչպես նաև 13, 14 և 15 տարեկան տղաներ։

Բոլոր տուժածները հոսպիտալացվել են։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ