Գյումրու քաղաքային իշխանությունը վտանգում է գյումրեցիների կյանքը․ սեփական ենթականերին կառավարել չեն կարող

Գյումրու քաղաքային իշխանությունը վտանգում է գյումրեցիների կյանքը՝ ուղիղ իմաստով։

Այս մասին ահազանգում է Գյումրու ավագանու «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը։

«Նրանք, ովքեր վերջին ընտրություններին գյումրեցուն խաբելով եկան իշխանության, այսօր անգամ սեփական ենթականերին կառավարել չեն կարող։ Բոլոր ոլորտները, առանց բացառության, անտերության են մատնված, անպատժելիության նախկին բարքերը կրկին հաստատվում են Գյումրիում։

Գյումրեցիները բազմաթիվ լուսանկարներ և տեսանյութեր են ուղարկել «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությանը՝ պահանջելով քննության առարկա դարձնել տրանսպորտային միջոցի շահագործման անվտանգության կանոները չպահպանելու, գերծանրաբեռնված երթևեկելու հարցը, հանրային տրանսպորտի վարորդների անհավասարակշիռ վիճակն ու բառապաշարը, քաղաքացիների հասցեին արվող անպարկեշտ արտահայտություններ անելու մշտական վարքագիծը։

Սեփական աշխատակիցների կողմից անտեսված, իրենց ուղիղ պարտականությունները չկատարող, քաղաքը կոլապսի ենթարկած մի խումբ ձայնավաճառներն ու ձայներ գնողները որքան արագ հեռանան իշխանությունից, Գյումրին նույնքան արագ կմտնի հասարակական-քաղաքական կյանքի հուն։

Գյումրիում արտահերթ ընտրությունների անցկացումը օրախնդիր է»,- ասվում է խմբակցության հրապարակած գրառման մեջ։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ