Բայրամով-Գրոնո հանդիպմանն ընդգծել է Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների միջև քննարկումների կարևորությունը

Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովն ընդունել է Հարավային Կովկասի հարցերով Եվրամիության հատուկ ներկայացուցիչ Մագդալենա Գրոնոյին: Բայրամովը տեղեկատվություն է տրամադրել Հարավային Կովկասում խաղաղության և անվտանգության ապահովման, ինչպես նաև Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման ու վստահության ամրապնդման ուղղությամբ ձեռնարկվող քայլերի մասին։

Ընդգծվել է օգոստոսին Բիշքեկում Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների միջև քննարկումների կարևորությունը տարածաշրջանային խաղաղության օրակարգի առաջմղման գործում։

Բայրամովը և Գրոնոն քննարկել են նաև էներգետիկայի և հաղորդակցությունների ոլորտներում տարածաշրջանում տարվող աշխատանքները, Ադրբեջան-ԵՄ համագործակցության օրակարգի հիմնական հարցերը, երկկողմ գործընկերության զարգացման հեռանկարները:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ