«Երկիրը շենանում է». Գորիսում ՔՊ-ի թեկնածուն Առուշ Առուշանյանն է

Գորիսի ավագանու առաջիկա ընտրություններում իշխող «Քաղաքացիական պայմանագրի» թեկնածուն համայնքապետ Առուշ Առուշանյանն է:

«Ազատության» հետ զրույցում նա ասել է․

««Բիզնես» կուսակցություն է անունը, էդպես ա կոչվում, ՔՊ-ի հետ դաշինքով ենք գնում ընտրության»։

«Ազատության» հարցին՝ «Դուք ՔՊ-ի քաղաքականությունը համարո՞ւմ եք շենացնելու գործ՝ հաշվի առնելով, որ 2020-ին ծայրահեղ ընդդիմադիրների շարքում էիք, նա պատասխանեց. «Եթե հիմա գործող քաղաքականությանը դեմ լինեի, էս պահին ինչ անում են, հետևաբար դաշինք չէի կազմի»:

Առուշանյանը վերջին տարիներին համոզվել է, որ Փաշինյանի կառավարությունը Հայաստանի օգտին է աշխատում, շենացնում երկիրը. «Էս փուլում գոնե ինչքան ես եմ տեսնում մինչև էս պահը, հօգուտ երկրի ա, երկիրը շենանում ա, փաստերը, որ արձանագրում ենք, հօգուտ ժողովրդի են»:

Առավել մանրամասն՝ սկզբնաղբյուրում։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ