Ով կշարունակի անհայտ ծագման ֆինանսավորմամբ թունավորել մարդկանց, տեղ չի ունենա մեր նյուզֆիդում. Ավանեսյան

ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանն անդրադարձել է «Ժողովուրդ» օրաթերթի հրապարակումներից մեկին, որը, ըստ նախարարի, հորինված է և կեղծ:

««Ժողովուրդ» օրաթերթը շարունակում է մտացածին, անբովանդակ և բամբասանքի ժանրին հարիր թիրախավորող նյութերի տիրաժավորումը. հերթը նորից տիկին Նանուշյանինն էր այսօր: Այս մասին գրել է առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը։

Միակ բացատրությունն ամեն շաբաթ ոչինչ չասող, թունոտ ու թիրախավորող հոդված տպելու, իմ կարծիքով, դրանց պատվիրված լինելն է. խորհուրդ եմ տալիս պատվիրատուներին դադարեցնել անիմաստ գումարներ ծախսել:

Մեր քաղաքականությունը շարունակելու ենք` ՀՀ քաղաքացիների առողջությանն ու մեր պետության շահերին համահունչ, և ձեր անդադար հարձակումները մեզ միայն ուժեղացնում են:

Իսկ ինչու եմ անդրադառնում այս հարցին, որովհետև Հայաստանում քաղաքական այս նոր շրջափուլում նորից ուզում եմ հույս հայտնել, որ լրատվական դաշտը կհետևի իր չափազանց կարևոր առաքելությանը, կնպաստի իսկապես թափանցիկության և հաշվետվողականության ձևավորմանը մեր երկրում:

Իսկ ով կշարունակի անհայտ ծագման ֆինանսավորմամբ թունավորել մարդկանց կյանքը, տեղ չի ունենա մեր նյուզֆիդում»,- գրել է Ավանեսյանը:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ