Մեղրիի քաղաքապետ Խաչատուր Անդրեասյանը կալանավորվել է

Մեղրի համայնքի ղեկավար Խաչատուր Անդրեասյանը կալանավորվել է:

Տեղեկությունը «Հայկական ժամանակ»-ի հարցմանն ի պատասխան՝ հաստատել են Հակակոռուպցիոն կոմիտեից:

«Առանց թույլտվության ընդերքը կամ բնական պաշարներն օգտագործելու, այդ նպատակով կաշառք տալու և ստանալու դեպքերով Հակակոռուպցիոն կոմիտեում քննվող քրեական վարույթով ձերբակալված Մեղրի համայնքի ղեկավարի նկատմամբ որպես խափանման միջոց է կիրառվել կալանքը»,- ասվում է ՀԿԿ-ի մեկնաբանության մեջ:

Նշվում է, որ նույն վարույթի շրջանակում ձերբակալված ևս 6 անձանց նկատմամբ որպես խափանման միջոցներ են կիրառվել կալանքը և տնային կալանքը:

Ավելի վաղ հայտնել էինք, որ Մեղրի համայնքի ղեկավար Խաչատուր Անդրեասյանը, ինչպես նաև ևս 7 անձ ձերբակալվել էին։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ