![]()
UCI Europe tour-ի միջազգային հեծանվավազքի մրցաշարը՝ առաջին անգամ Հայաստանում։ Մեկնարկում է Tour of Armenia հեծանվավազքի առաջնությունը։
Մրցաշարը միջազգային ստանդարտներին համապատասխան անցկացնելու նպատակով հանրապետության ավտոճանապարհներին սեպտեմբերի 10-13-ն ընկած ժամանակահատվածում կլինեն մի շարք սահմանափակումներ։
«Մրցաշարը սեպտեմբերի 10-ին կմեկնարկի Գեղարքունիքի մարզի Գավառ քաղաքի Կենտրոնական հրապարակից Զորավար Անդրանիկի փողոցով դեպի Ազատության փողոց, Ազատության փողոցով դեպի Սևան-Մարտունի-Գետափ Մ10 ավտոճանապարհ, այնուհետև դեպի Երևան-Սևան-Իջևան Մ4 ավտոճանապարհ, որից հետո Երևան-Սևան-Իջևան Մ4 ավտոճանապարհով դեպի Ծովագյուղ-Շորժա-Վարդենիս Հ7 ավտոճանապարհ և Ծովագյուղ-Շորժա-Վարդենիս Հ7 ավտոճանապարհով դեպի Մեծ Մասրիկ բնակավայր, որտեղ էլ տեղի է ունենալու այս երթուղու ավարտը:
Հարգելի՛ բնակիչներ, խնդրում ենք վերը թվարկված երթուղու տարածքում չկայանել մեքենաներ՝ անվտանգության նկատառումներից ելնելով»,- ասվում է ԿԳՄՍՆ հաղորդագրության մեջ։
![]()