Ինչու է վարչապետը սովորական չվերթով մեկնել Փարիզ

Ինչպես հայտնել ենք ավելի վաղ, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը մասնավոր չվերթով մեկնել է Ֆրանսիա։

«Հայկական ժամանակ»-ի հարցմանն ի պատասխան, վարչապետի մամուլի խոսնակ Մելանյա Հարությունյանը պարզաբանեց, որ կառավարական ինքնաթիռը ստուգումներ է անցնում, դրանով է պայմանավորված, որ վարչապետը սովորական թռիչքով է մեկնել։

Ավելի վաղ հայտնել էինք, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Փարիզում կմասնակցի Միջազգային տիեզերական գագաթնաժողովին:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ