![]()
Սյուզան Սեդրակյանն իր Instagram-ի story բաժնում հերքել է տարածված լուրը։
Օրեր առաջ համացանցում լուր էր տարածվել այն մասին, որ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Հայկ Սարգսյանը, Արմեն Ղազարյանը (Պզոն), մոդելներ Շուշան Երիցյանը և Սյուզան Սեդրակյանը միասին ժամանակ են անցկացրել Երևանի ժամանցային ակումբներից մեկում:
Սյուզան Սեդրակյանը գրել է․
![]()
«Ինձ համար շատ տհաճ է, որ մարդիկ կարող են մտածել, որ դա իրականություն է: Ես կապ չեմ ունեցել նշված մարդկանց հետ, նրանց ճանաչում եմ, բայց անձնական շփում չեմ ունեցել նրանցից ոչ ոքի հետ:
Հարգում եմ Արմեն Ղազարյանին, բայց դա նույնպես կարող եմ հերքել, որ նա եղել է այդ մարդկանց հետ: Ինչ վերաբերում է Շուշան Երիցյանին և Հայկ Սարգսյանին, ասեմ, որ կապ չունեմ և չեմ չեմ էլ կարող ունենալ»:
![]()